
Հակոբ Մարգարի ՄիքայելյանըԾնվել է 1967թ. օգոստոսի 18-ին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում: 1974- 1984թթ սովորել և ավարտել է Մուսալեռի միջնակարգ դպրոցը: 1985-1987թթ ծառայել է Սովետական բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է Էջմիածնի կենցաղի տանը` որպես դերձակ: 1988թ.ից ակտիվորեն մասնակցել է Հայոց համազգային շարժմանը: 1993թ.-ից մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերի պաշտպանությանը: Մասնակցել է 5-րդ բրիգադի կազմում ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին` Մարտակերտի շրջանում:

Կառլեն Անդրանիկի ՄնդլյանըԾնվել է 1957թ. հոկտեմբերի 1-ին` Ջավախքում: 1963թ. ընտանիքով տեղափոխվել են Հայաստան և հաստատվել Մուսալեռ գյուղում: 1965-1975թթ. սովորել և ավարտել է Մուսալեռի միջնակարգ դպրոցը: 1975-1977թթ ծառայել է Սովետական բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է որպես շինարար: 1982-1990թթ աշխատել է Երևանի գունավոր տպարանում: Հայոց համազգային շարժման ակտիվ մասնակից է: 1990թ. ընդունվել է ԵԿՄ-ի շարքեր, որից հետո ծառայել է Հատուկ գնդում: Մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը և ԼՂՀ ազատագրման մարտերին: Բազմիցս պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով:

Աշոտ Ժորայի Ավդալյանը Ծնվել է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում: 1973-1983թթ սովորել և ավարտել է Մուսալեռի միջնակարգ դպրոցը: 1984-1986թթ ծառայել է Սովետական բանակում: 1988-1990թթ. տեղափոխվել և նորից բնակություն է հաստատել ՌԴ Կալինինգրադի մարզում: 1990թ. վերադարձել է հայրենիք և բնակվել նախկին գյուղում` Մուսալեռում: 1990-2006թթ աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում: 1992-1994թթ «Գարեգին Նժդեհ» ջոկատի կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրման պայքարին: Պարգևատրվել է «Վ. Սարգսյանի 50-ամյակի» պատվոգրով, «Մայրական երախտագիտություն», «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» մեդալով, «5-րդ բրիգադ» հուշամեդալով:




